ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կովկասն ընդհանուր ապագա ունի, որը հիմնվում է այն բանի վրա, որ «ոչ մի արտաքին խաղացող չի կարող թելադրել տարածաշրջանի որևէ երկրի՝ ի վնաս տարածաշրջանի այլ երկրների», կարծում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
««Բաժանիր և իշխիր» քաղաքականությունն Անդրկովկասում անընդունելի է: Ցավոք, այս հարցերը վաղուց էին ծրագրվում տարածաշրջանում՝ միավորմանը և միջազգային ասպարեզ դուրս գալուն խոչընդոտելու համար: Համոզված եմ, որ ինչպես մեր, այնպես էլ ապագա սերունդները համատեղ կհաղթահարեն այս խնդիրները», - ասաց նա չորեքշաբթի Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Միաժամանակ Վրաստանի նախագահն ընդգծել է, որ «մեզ համար շատ կարևոր է կամուրջ լինել Եվրոպայի, Ասիայի և Հարավի միջև»:-0-