+12
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետը խոստանում է հայ ուսանողներին լուծել աշխարհի առաջատար բուհերի ուսման վարձի հետ կապված խնդիրները

18:39
24 Հունիսի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է արել հայ ուսանողներին չանհանգստանալ աշխարհի առաջատար համալսարաններում ուսման վարձի արժեքի համար՝ խոստանալով  «Լույս» հիմնադրամի աջակցությունը բուհեր ընդունվելու դեպքում:

«Ֆինանսների պակասը մեր խնդիրն է: Դուք ընդունվեք, իսկ մենք կգտնենք միջոցներ», - հայտարարեց Սարգսյանը չորեքշաբթի Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետը տեղեկացրեց, որ արտասահմանում ընդունակ հայ ուսանողների կրթական ծրագրի համար 2009թ.-ին հիմնադրամը նախատեսել է 400 մլն դրամ, սակայն այդ գումարը չբավարարելու դեպքում վարչապետը խոստացավ գտնել լրացուցիչ միջոցներ:

ՀՀ կառավարության ղեկավարը նշեց, որ «Լույս» հիմնադրամը մասնավոր նախաձեռնություն է, որը կապված չէ պետական ֆինանսական միջոցների հետ, այն գործելու է բարեգործական հիմունքներով:

Նա ընդգծեց, որ հաշվի առնելով այն, որ հիմնադրամը գտնվում է ՀՀ նախագահի հովանու ներքո՝ նրա գործունեությունն առավելագույն կերպով թափանցիկ կլինի: Այս կապակցությամբ նա նշեց, որ հիմնադրամի 2008թ.-ի գործունեության մասին ֆինանսական հաշվետվությունը, աուդիտորական ստուգման հետ միասին, հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում:

Վարչապետը տեղեկացրեց, որ ուսման համար դրամաշնորհների տրամադրմամբ զբաղվող հատուկ Խորհրդի կազմում կընդգրկվեն ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ,  քահանա Մեսրոպ Արամյանն ու ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Ինչ վերաբերում է Ժակլին Կարաասլանյանին հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրենի պաշտոնում ընտրելու հանգամանքին, ապա վարչապետը ընդգծեց, որ նրա թեկնածությունը լավագույնն էր ներկայացվածների շրջանում, իսկ ընտրություններն առավելագույնս թափանցիկ էին: Վարչապետը կոչ արեց բոլորին աջակցել Կարաասլանյանին իր աշխատանքում:

Կարաասլանյանն իր հերթին նշեց, որ ինքը միանգամից համաձայնվել է ղեկավարել ծրագիրը: «Իմ մասնագիտական գործունեության քսանհինգ տարիները պատրաստել են ինձ այս աշխատանքի համար», - հայտարարեց նա:

Նրա խոսքերով, ծրագիրը երկու կարևոր առաքելություն ունի՝ ավելացնել համաշխարհային առաջատար համալսարաններում հայ ուսանողների թիվը, ինչպես նաև կապել նրանց միմյանց և հայրենիքի հետ:

Արտահայտված այն մտավախությունների առնչությամբ, թե ուսանողները ուսման ավարտից հետո կարող են չվերադառնալ Հայաստան, վարչապետը նշեց, որ այժմ չկան իրավաբանական մեխանիզմներ, որոնք կխոչընդոտեին դրան, սակայն նա խոստացավ, որ հիմնադրամը կփնտրի հայրենիք չվերադարձած ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմներ:

Ինչ վերաբերում է հիմնադրամի հասցեին հնչած քննադատությանը, ապա Սարգսյանի խոսքերով, նա հանգիստ է վերաբերվում դրան՝ նշելով, որ յուրաքանչյոււր հասարակությունում և պետությունում նման հանրային նշանակություն ունեցող ծրագրերի նկատմամբ տարբեր տեսակետներ են լինում, և դա նորմալ է:

ՀՀ վարչապետը նաև ավելացրեց, որ կրթական ծրագիրը հիմնադրամի բաղկացուցիչներից միայն մեկն է, և հիմնադրամն իրականացնում է շատ այլ նախագծեր և միջոցառումներ, որոնց թվում նա նշեց հիմնադրամի աջակցությամբ անցկացված համաշխարհային ռոքի լեգենդ Jethro Tull բրիտանական խմբի համերգն ու աշխարհահռչակ հայ երաժիշտ Ջիվան Գասպարյանի հոբելյանական երեկոն:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների