ՀՀ քաղաքացիները կարող են պաշտոնատար անձնաց կողմից իրականացված խախտումների մասին բողոքները հայտնել ՀՀ կառավարության աշխատակազմում գործող «Թեժ գծի» միջոցով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
«Հանրապետական գործադիր մարմինների, դրանց տարածքային ծառայությունների և տարածքային կառավարման մարմինների կողմից ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունները կարող են հաղորդվել ՀՀ կառավարության աշխատակազմում գործող «Թեժ գիծ», հետևյալ հեռախոսահամարով` 527-000 կամ [email protected] էլ.փոստի հասցեով», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-