Մինչև շաբաթվա վերջ Հայաստանը կստանա 158 մլն դոլար ԱՄՀ-ի նախատեսած 823 միլիոնից, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Նինկե Օմեսը:
ԱՄՀ գործադիր խորհուրդը երեկ որոշում էր կայացրել մեծացնել Հայաստանին տրամադրվող $540 մլն օգնությունը՝ հասցնելով $823 միլիոնի:
«Նախատեսված միջոցները կուղղվեն պետբյուջե՝ սոցիալական ծախսեր իրականացնելու համար»,- ասաց Օմեսը:
Նրա խոսքով, կառավարության հետ համագործակցության ընթացքում ԱՄՀ-ն արդեն Հայաստանին է փոխանցել 240 մլն ԱՄՆ դոլար:
Վարկը տրվում է հինգ տարի ժամկետով՝ եռամյա արտոնյալ շրջանով, տարեկան 1,54 տոկոս տոկոսադրույքով: Վարկային միջոցներն ուղղվում են անմիջապես Հայաստանի Կենտրոնական բանկ՝ երկրի արժույթային պահուստները լրացնելու համար:
«Միջոցներն ուղղվել են Հայաստանի Կենտրոնական բանկ՝ որպես արժույթային պահուստներ, և մենք ուրախ ենք, որ ԿԲ-ն դրանք չի օգտագործել տարադրամի փոխարժեքը կարգավորելու համար»,- ասաց Օմեսը:-0-