+5
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ոստիկանությունը նախագահի նստավայրի մոտ թույլ չի տվել բողոքի ակցիա անցկացնել Սահակաշվիլու այցի կապակցությամբ

13:51
24 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը չորեքշաբթի «Միտք» վերլուծական կենտրոնին թույլ չի տվել նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա անցկացնել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու այցի կապակցությամբ։

Իրավապահ մարմիններն իրենց արգելելը բացատրեցին նրանով, որ հայկական պետության ղեկավարի նստավայրի տարածքում թույլ չի տրվում նման ակցիաներ անցկացնել։

«Միտք» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչները մտադիր էին բողոքի ակցիա կազմակերպել՝ բարձրացնելու Վրաստանի վարած պետական (եկեղեցական, կրթամշակութային, տնտեսական, լեզվական և այլն) խտրական քաղաքականությանն առնչվող հարցերը:

«90-ականներից սկսած վրացական իշխանությունների կողմից պետական մակարդակով Ջավախքի հայերի և Վրաստանում ապրող հայերի հանդեպ ընդհանրապես խտրականություն է դրսևորվում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը։  

Նրա խոսքերով՝ ակցիայի մասնակիցները մտադիր էին պահանջել, որպեսզի Ջավախքում հայոց լեզվին միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ պետականի կարգավիճակ տրվի, դադարեցվեն չափազանց մանրակրկիտ ստուգումները Ջավախքի ու Հայաստանի սահմանին, որոնք նվաստացնում են ջավախահայերին։

Նա նաև հայտարարեց, որ «Վրաստանն այսօր մշակութային ցեղասպանություն է վարում հայերի հանդեպ»։

«Հայ-վրացական սահմանին մեզ նույնիսկ թույլ չեն տալիս Հայաստանից հայկական գրքեր ու հրապարակումներ փոխադրել՝ դա մեկնաբանելով վերևից եկած հրամանով»,- նշեց Սարգսյանը։

Սարգսյանը նշեց նաև, որ վերջերս հայ պատգամավորի՝ Վրաստան մուտք գործելն արգելելը «բացահայտ թշնամանքի դրսևորում է»։

Նա հավելեց, որ «Միտք» վերլուծական կենտրոնը պահանջում է, որպեսզի վրացական իշխանությունները քննարկեն տվյալ հարցերն ու համապատասխան եզրակացություններ անեն։

Վրացի սահմանապահները հունիսի 19-ին իշխող ՀՀԿ-ից հայկական խորհրդարանի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության նախագահ Շիրակ Թորոսյանին առանց բացատրության արգելել են մուտք գործել Վրաստանի տարածք: Այդ կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն հարցում է ուղղել Վրաստանի ԱԳՆ, սակայն դեռևս պատասխան չի ստացել:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով չորեքշաբթի երկօրյա պաշտոնական այցով Հայաստան են ժամանել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և նրա տիկին Սանդրա Ռուլովսը:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների