Ռուսաստանը մեծ ներուժ է տեսնում Կովկասում կայունության և համագործակցության պլատֆորմի ստեղծմանն ուղղված Անկարայի նախաձեռնության մեջ, ասաց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը:
«Մեզ համար կարևոր է, որ նման պլատֆորմի միջոցով կարելի է մոտենալ մի շարք հարցերի լուծմանն՝ առանց ոչ տարածաշրջանային խաղացողներ ներառելու, որոնք կցանկանային ազդել, սակայն որոնք այդ պլատֆորմում ներկա չեն», - ասաց նա երկուշաբթի «Հայաստանը հեռահաղորդակցությունների խաչմերուկում» միջազգային կոնֆերանսի շրջանակներում զեկույցը ներկայացնելիս:
«Դեռևս չգիտենք՝ ինչպե՞ս այն կզարգանա հետագայում, սակայն հույս ունենք Պլատֆորմի միջոցով օգտակար փոխգործակցություն հաստատել հնգակողմ ձևաչափում նրանց հետ, ում հետ մենք այժմ խոսում ենք», - ավելացրեց նա:-0-