ՀՀ ԱԱԾ-ն միջազգային հետախուզություն է հայտարարել մի մարդու նկատմամբ, որը կասկածվում է Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի դեմ մահափորձ կատարելու մեջ

18.06.2009, 17:02
ՀՀ ԱԱԾ-ն միջազգային հետախուզություն է հայտարարել մի մարդու նկատմամբ, որը կասկածվում է Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի դեմ մահափորձ կատարելու մեջ
ՀՀ ԱԱԾ-ն միջազգային հետախուզություն է հայտարարել մի մարդու նկատմամբ, որը կասկածվում է Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի դեմ մահափորձ կատարելու մեջ

Հայաստանի Ազգային անվտագությունը  միջազգային հետախուզություն է հայտարարել Ռոբերտ Երիցյանի նկատմամբ, որը կասկածվում է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարելու մեջ:

Հայկական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն՝ Երիցյանը Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Ալբերտ Երիցյանի որդին է:

«Մայիսի 23-ին ՀՀ Պետական  եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ  իրականացնելու նպատակով անհայտ անձինք փորձել են  Երևանի Տերյան փողոցի 19 շենքի բակում  գտնվող  կիսակառույց  շենքի  ամրանի վրա  տեղադրել  ինքնաշեն  հեռակառավարվող  պայթուցիկ սարք` ուղղորդված  պայթյուն  իրականացնելու համար»,- ասվում է ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ դեպքի  վայրից քննությամբ հայտնաբերվել և  առգրավվել են շուրջ 600գր. տրոտիլ տեսակի  պայթուցիկ  նյութ,  մետաղյա  ինքնաշեն իրան՝ նախատեսված  ուղղորդված  պայթյուն իրականացնելու համար, որպես  բեկոր  ծառայող  միմյանց սոսնձված բազմաթիվ  մանեկներ,  որպես հեռակառավարման սարք  ձևափոխված  «Ռոջեր»  տիպի  ռադիոկայան, ինչպես  նաև  ուղիղ կապով  տեսահսկում  իրականացնելու համար տեսախցիկ ծառայող  ձևափոխված «Sony-Ericsson»  տիպի  բջջային հեռախոս:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից հարուցվել էր քրեական գործ  ՀՀ Քրեական օրենսգրիք 34-305, 235 և 236 հոդվածների  հատկանիշներով:

«ՀՀ ԱԱԾ մարմինների և ՀՀ Ոստիկանության համատեղ  իրականացված  անհետաձգելի օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում պարզվել, հայտնաբերվել և կալանավորվել են հանցագործության անմիջական  կատարողներն ու մասնակիցները. թվով ութը անձ, որոնց թվում նաև հանցավոր  խմբի պարագլուխ`«Մուսկուլ Գագո»  մականվամբ  Երևանի բնակիչ Գագիկ  Մաթևոսյանը, որը 1992-1997թթ. ծառայել է ՆԳ նախարարության ներքին  զորքերի «Չղջիկներ» անվանումը ստացած հատուկ նշանակության ստորաբաժանումում որպես  հրամանատարի տեղակալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
     
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, վերջինիս բնակարանի  և ավտոտնակի  խուզարկությամբ, բացի  գործով անցնող իրեղեն  ապացույցներից, հայտնաբերվել և առգրավվել է աննախադեպ  քանակությամբ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր,  հեռակառավարվող պայթուցիկ սարքեր:

Մաթևոսյանի  տանը կից կառույցում հայտնաբերվել է նաև ընդհատակյա  քիմիական լաբարատորիա, որտեղից  առգրավված  բազմատեսակ  քիմիական նյութերը  օգտագործվել են  պայթուցիկ  սարքեր և թունավոր  նյութեր  պատրաստելու համար:

«Հետագա օպերատիվ-հետախուզական և քննչական  միջոցառումների  արդյունքում պարզվել է, որ  վերոնշյալ  հանցագործության պատվերը Երևանի բնակիչ Ռաֆայել  Մասումյանի միջոցով տվել է ՀՀ Մաքսային  Կոմիտեի նախկին  աշխատակից  Ռոբերտ  Երիցյանը՝ դրա դիմաց վճարելով 150.000 ԱՄՆ  դոլար»,- ասվում է ԱԱԾ մամուլի հաղորդագրության մեջ:

Մինչ հանցավոր խմբի անդամների կալանավորելը Ռաֆաել Մասումյանը  դիմել էր  փախուստի և թաքնվել Վրաստանի  տարածքում: Վրաստանի Հանրապետություն մեկնած ՀՀ ԱԱԾ օպերատիվ  խմբի և տեղի հատուկ ծառայությունների  համատեղ  իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական  միջոցառումների  ընթացքում Թբիլիսիի օդանավակայանում  Վիեննա մեկնելիս Մասումյանը ձերբակալվել և կալանավորվել է:

«Ռոբերտ Երիցյանի  նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, ձեռնարկվում են  համապատասխան   որոնողական  միջոցառումները  վերջինիս հայտնաբերելու և  ձերբակալելու  ուղղությամբ: Իրականացվում են  նաև համապատասխան  միջոցառումներ  հանցավոր խմբի կողմից նախկինում  կատարած  հնարավոր  նմանատիպ այլ հանցագործությունների  բացահայտման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-