Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բարօրության կհանգեցնի ինչպես Հայաստանում և Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում, կարծում է Սիրիայի նախագահ Բաշաք ալ-Ասադը:
«Հայ-թուրքական, ինչպես նաև Կովկասում և Միջին Ասիայում գոյություն ունեցող այլ հակամարտությունների կարգավորումը թույլ կտա մեր գործարարներին սկսել խոշորամասշտաբ ներդրումների իրականացումը», - ասաց Սիրիայի նախագահը հինգշաբթը հայ-սիրիական համաժողովի բացման ժամանակ:
Միաժամանակ Սիրիայի նախագահը համոզված է, որ գոյություն ունեցող հակամարտությունները կհաջողվի լուծել խաղաղ ճանապարհով:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։–0--