+5
Եղանակը Երևանում
Հայ

ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների միջազգային ասոցիացիայի հինգերորդ նիստն է անցկացվում Երևանում

13:23
15 Հունիսի 2009

ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների միջազգային ասոցիացիայի հինգերորդ նիստը և երիտասարդ պատմաբանների «Ամառային դպրոցն» է բացվել երկուշաբթի Երևանում։

«Այս նիստում մենք ամփոփում ենք տարին։ Կքննարկվեն այն ձեռքբերումները, որոնք մենք ունեցել ենք ԱՊՀ երկրներում պատմության ոլորտում նախորդ տարվա ընթացքում»,- լրագրողներին հայտնեց ՌԴ գիտությունների ակադեմիայի ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը։

Միջոցառման ընթացքում կանցկացվի կլոր սեղան «Խորհրդային հանրապետությունների իրավական կարգավիճակը. ընդհանուրն ու առանձնահատուկը» թեմայով։

Չուբարյանը կարևորեց ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբանների «Ամառային դպրոցը», որը կանցկացվի հունիսի 15-21-ը՝ նշելով, ամառային դպրոցի թեման է այս տարի «Առօրյա կյանքը»։

«Սա արդեն չորրորդ ամառային դպրոցն է։ Եվ տարեցտարի դպրոցին մասնակցող երկրների շրջանակն ընդլայնվում է։ Երիտասարդ գիտնականները շփվում են միմյանց հետ, փորձ են փոխանակում, անձնական կապեր են հաստատում, ինչը շատ կարևոր է»,- ասաց Ասոցիացիայի նախագահը։

Նա հայտնեց նաև, որ ամառային դպրոցին մասնակցում են ԱՊՀ բոլոր երկրները, բացի Ադրբեջանից և Թուրքմենստանից, թեև նրանք հրավիրվել են։

Իր հերթին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, պատմաբան Արման Կիրակոսյանը նշեց, որ ԱՊՀ երկրների միջև համագործակցությունը գիտական ոլորտում շատ կարևոր է։

«Կարևոր է, հատկապես, որպեսզի տարբեր երկրների պատմաբանները կազմակերպեն նմանատիպ հանդիպումներ և խոսեն իրենց ձեռքբերումների մասին»,- ընդգծեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ համագործակցությունը ԱՊՀ երկրների միջև Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է։

ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 2005 թվականի դեկտեմբերին։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը Ասոցիացիայի անդամ է։ Ասոցիացիայի կողմից հիմնվել և հրատարակվում է Ասոցիացիայի աշխատանքը լուսաբանող և գիտական բարձր արժեք ունեցաղ հոդվածներ հրապարակող «Պատմական տարածք» ամսագիրը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների