ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանին իր ամենահուսալի գործընկերն է համարում և առաջնահերթային նշանակություն տալիս երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
Ինչպես հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը, այս մասին Սարգսյանն ասել է ուրբաթ ՌԵՈՒ նախագահ Վլադիմիր Յակունինի հետ հանդիպման ժամանակ։
Այդ առումով, ըստ նախագահի, տրանսպորտն ընդհանրապես և երկաթուղային տրանսպորտը մասնավորապես էական դեր ունեն:
Իր հերթին Վլադիմիր Յակունինը նախագահ Սարգսյանին է փոխանցել ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները` նշելով, որ Հայաստան այցի նախօրեին հանդիպել է նրա հետ:
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին` երկրի տնտեսության համար երկաթուղու կարևորութունն ըստ պատշաճի գնահատելու և ուշադրության կենտրոնում պահելու համար:
Նա տեղեկացրել է, որ այսօր այցելել է երկաթուղային տրանսպորտի կարիքների համար նախատեսված արտադրանքի ցուցահանդես, որը կազմակերպել են Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությունը և հայ գործարարները:
Յակունինի խոսքով՝ ներկայացված արտադրանքն արդեն իսկ օգտագործվում է Հարավկովկասյան երկաթգծում, ինչպես նաև Ռուսաստանում, քանի որ գին-որակ հարաբերակցությունը միանգամայն գրավիչ է: Բացի այդ, իրենց հիմնական սկզբունքն է ցանկացած աշխատանքում նախապատվությունը տալ տեղական արտադրողին:
Զրուցակիցները քննարկել են հայկական երկաթուղու ներկա վիճակը, զարգացման հեռանկարը, կոնցեսիոն պայմանագրով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:
Նրանք, մասնավորապես, անդրադարձել են երկաթուղու արդիականացման, շարժակազմերի, ռելսերի նորոգման, տեխնիկական վերազինման, գնացքների արագության ավելացման, ինչպես նաև ամենաօպտիմալ երթուղով կարճ ժամանակահատվածում և նվազագույն ծախսերով բեռնափոխադրումների կազմակերպման համակարգ ձևավորելու հետ կապված ծրագրերին:
Վլադիմիր Յակունինին ասել է, որ վերջին շրջանում իրականացված աշխատանքը ընդհանուր առմամբ իրեն գոհացնում է, լուրջ քայլեր են ձեռնարկվել կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահը վստահեցրել է, որ ստանձնած ներդրումային պարտավորությունները լիովին կկատարվեն:
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը։ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։-0-