ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

12.06.2009, 14:54
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շաբաթ օրը կմեկնի Մոսկվա՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրի նիստին (ԱԳՆԽ) մասնակցելու համար, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 14-ին։

Ինչպես ավելի վաղ հաղորդում էր ՌԴ ԱԳՆ-ն, ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարները կպատրաստեն պետությունների ղեկավարների մակարդակով անցկացվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նստաշրջանի օրակարգի առաջարկությունները։ Նստաշրջանի կենտրոնական հարցերից մեկը կդառնա ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) ստեղծման նորմատիվային ձևակերպումը։

Հանդիպմանը կքննարկվեն նաև նախագահների կողմից ստորագրվելիք մի շարք այլ փաստաթղթեր, մասնավորապես՝ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանի եզրափակիչ հայտարարությունն ու 2009թ.-ի երկրորդ կիսամյակում-2010թ.-ի առաջին կիսամյակում ՀԱՊԿ գործունեության հեռանկարային ուղղությունները, տեղեկացրել են նախարարությունից։

ԱԳ նախարարները կքննարկեն նաև արտաքին-քաղաքական գործողությունների համակարգմանը, այլ միջազգայի կառույցների հետ ՀԱՊԿ-ի համագործակցության ընդլայնմանը, Կազմակերպության անդամ-պեությունների անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործմանն առնչող հարցեր։

Նախարարական հանդիպման օրակարգում նաև ներառված են մի շարք կազմակերպչական և ֆինանսաբյուջետային հարցեր, որոնց առնչությամբ որոշումները պետք է ընդունեն պետությունների ղեկավարները։ Կհամաձայնեցվեն նաև ՀԱՊԿ ԱԳՆԽ հաջորդ նիստի անցկացման օրն ու վայրը։-0-