ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. 2010 թ.-ի փետրվարի 7-ին Իրանում գիտության և տեխնոլոգիաների «Խորեզմի» 23-րդ միջազգային փառատոնը կանցկացվի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Իրանի դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնից։
Գիտության նախարարությանը կից գիտական և արդյունաբերական կազմակերպության հաղորդագրության համաձայն, փառատոնը կանցկացվի ՙԱյգեբացի տասնօրյակ»-ի շրջանակներում։
Փառատոնին մասնակցելու համար կարելի է գրանցվել www.khwarizmi.ir կայքում։ -0-