412.9
5.07
388.28
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը կարող է օգտագործել ռուսական հաջող փորձը հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտում. պատգամավոր

16:29
11 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարող է օգտագործել ռուսական հաջող փորձը հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։

Մեկնաբանելով Ռուսաստանում առանց լրատվական գործակալություններին հղում անելու հաղորդագրությունների մեջբերումն արգելող օրենքի ընդունման հնարավորությունը՝ հանձնաժողովի ղեկավարն ասաց, որ օրենքը կնպաստի հեղինակային իրավունքների պաշտպանությանը, և խնդրի լուծման բավական հետաքրքիր մոտեցում է։

«Մեր հանձնաժողովն այս ոլորտը վերահսկելու լիազորություններ ունի, և ես անձամբ կհետևեմ իրավիճակի զարգացմանը Ռուսաստանում։ Եթե մենք համարենք, որ նմանատիպ որոշումը Հայաստանում խելամիտ և օգտակար կլինի, ապա բացառված չէ, որ մենք նման փորձ կիրառենք մեր երկրում»,- նշեց Դավթյանը։

Հանձնաժողովի նախագահի խոսքերով, հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտում մեծ լիազորություններ ունի նաև պետաիրավական հարցերի հանձնաժողովը, որտեղ արդեն գրագողության համար պատասխանատվություն նախատեսող օրինագիծ է պատրաստվում։

Դավթյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովում բավական լուրջ քննարկումներ են տարվում, իսկ օրինագծի մշակման ժամանակ հաշվի են առնվել գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պահպանության Բեռնի կոնվենցիայի նորմերը։

Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը պատրաստել է առանց լրատվական գործակալությունների հղումների  հաղորդագրությունների մեջբերումն արգելող օրինագիծ։ Նման խախտում թույլ տված քաղաքացիները կամ անձիքն ստիպված կլինեն վճարել 1000-ից մինչև 5000 ռուբլի։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում