Հայ հոգևորականին նախօրեին մահացած են գտել Երուսաղեմի սուրբ Հարության տաճարում, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Նախնական տվյալների համաձայն՝ հոգևորական Արմեն Խաչատրյանի մահվան պատճառը սրտամկանի ինֆարկտն է եղել։
Նախօրեին կեսօրին հոգևորականին անգիտակից վիճակում գտել են հայ հոգևորականները, ովքեր բժիշկ են կանչել և փորձել են առաջին օգնություն ցույց տալ։
Դեպի վայր մեկնած բժիշկները գրեթե կես ժամ ապարդյուն պայքարել են հոգևորականի կյանքի համար։-0-