Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման ուղղությամբ Հայաստանին խորհրդատվական օժանդակություն ցուցաբերող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետներից կազմված միջազգային փորձագիտական խմբի անդամներին:
Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման 1-ին և 2-րդ փուլերի ընթացքում իրականացված աշխատանքները և նախանշվեցին առաջիկա անելիքները:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը և շնորհակալություն հայտնեց փորձագետներին` տրամադրվող մեթոդաբանական օժանդակության համար: -0-