+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը շահագրգռված է երկրում «Ֆրանս-Տելեկոմ» ընկերության գործունեության շուտափույթ մեկնարկով

18:17
09 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շահագրգռված է «Ֆրանս-Տելեկոմ» ընկերության շուտափույթ գործունեության մեկնարկով երկրում, երեքշաբթի հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Օրանժ» ընկերության Եվրոպայի գծով փոխնախագահ Օլաֆ Սուանտիի և «Օրանժ-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն  Բրունո Դյութուայի հետ հանդիպման ժամանակ։

«Հանրապետության ղեկավարը ողջունել է «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» ընկերության մուտքը հայաստանյան շուկա և վստահություն հայտնել, որ այն նոր որակ կհաղորդի հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցությանը»,- «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի-ծառայությունից։

«Մենք շահագրգռված ենք, որ հեռահաղորդակցման բնագավառում աշխարհի առաջատար օպերատորներից մեկը համարվող «Ֆրանս Տելեկոմը» հնարավորինս արագ սկսի իր գործունեությունը մեր երկրում»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը և ասել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրների լուծմանը:

Նախագահ Սարգսյանի խոսքով` ֆրանսիական ընկերության գործունեությանը կօգնի էլ ավելի ազատականացնել հեռահաղորդակցության շուկան և կարող է լավ հիմք դառնալ տնտեսության այլ բնագավառների զարգացման համար:

Նա կարևորել է երրորդ օպերատորի մուտքը մի շարք պատճառներով՝ նշելով, որ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտն ունի զարգացման ներուժ՝ սկսած ծառայությունների մատուցման ոլորտից և ավարտած սակագներով։

Նախագահի խոսքերով՝ «Ֆրանս Տելեկոմ-Օրանժը» Հայաստան կբերի իր փորձը և ծառայությունների բազմազանությունը, բացի այդ ավելանում է մրցակցությունը, որի արդյունքում շահելու են սպառողները, կատարվում են նոր ներդրումներ, ստեղծվում են աշխատատեղեր:

«Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտեն վերահաստատել է իրենց հանձնառությունը` մատուցել որակյալ ծառայություններ, ապահովել արագ, ժամանակի պահանջներին համապատասխան ինտերնետային և հեռախոսային կապ:

«Ուրախ ենք հայաստանյան շուկայում աշխատելու համար և վստահեցնում ենք, որ չենք հիասթափեցնի մեր ծառայություններից օգտվողներին», -շեշտել է նա: Օլաֆ Սվանտեն ներկայացրել է «Օրանժ Արմենիայի» ծրագրերը, ընկերության ենթակառուցվածքներին ուղղված աշխատանքները և նշել, որ արվում է հնարավորը, որպեսզի մինչև տարեվերջ ընկերությունն ամբողջությամբ պատրաստ լինի ծառայություններ մատուցել հայաստանցիներին:

Նա տեղեկացրել է, որ 2009թ. ընթացքում ընկերությունը նախատեսում է 80 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ կատարել` նպատակ ունենալով գործունեություն ծավալել ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մարզերում:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 19-ին արտահերթ նիստի ժամանակ որոշում ընդունեց France Telecom ընկերությանը, որը  Հայաստանում գրանցված է «ՖՏԱ Տելեկոմ» անվան տակ, Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության վերջնական լիցենզիա տալու մասին։ France Telecom ընկերությանը լիցենզիան տրամադրվել է 15 տարի ժամկետով՝ ևս 15 տարի երկարացման իրավունքով։ Ընկերությանը թույլատրվել է համարներ տրամադրել +374(0)55 և +374(0)95 կոդերով, տասը տարի ժամկետով համարների փոխարինման իրավունքով։

Հոկտեմբերի 7-ին մրցութային հանձնաժողովը որոշում կայացրեց Հայաստանում շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորին գործունեության լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հայտարարված մրցույթի հաղթող ճանաչել ֆրանսիական  Orange  ընկերությանը: Orange (France Telecom օպերատորի գլխավոր ապրանքանիշ) ընկերությունը GSM լիցենզիայի ստացման համար ամենախոշոր առաջարկն էր ներկայացրել՝ 51,5 մլն եվրոյի չափով։

Մինչև երրորդ օպերատորի մուտքը, հայկական շուկայում գործում էին բջջայինն կապի երկու ընկերություններ՝ «ԱրմենՏելը», որը 100 տոկոսով պատկանում է ռուսական «ՎիմպելԿոմ»-ին և VivaCell-MTS-ը, որի բաժնետոմսերը պատկանում են MTS ռուսական ընկերությանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների