Գյումրիում գտնվող գազալցակայանի տարածքում գազի արտահոսք է տեղի ունեցել, տուժածներ չկան, երեքշաբթի «Նովոստի-Արմեիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից։
««ՊՇՍՎՍ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքում տեղի ունեցած վթարի մասին ազդանշանը ստացվել է նախօրեին երեկոյան։ Դեպքի վայր մեկած մարտական բրիգադը պարզել է, որ հովացման համակարգի ջրի խողովակի բարձր ճնշման տակ գտնվող փականը դուրս է մղվել և վնասել գազատարի խողովակը, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք», - ասվում է տեղեկատվության մեջ։
Պայթյուն և հրդեհի բռնկում տեղի չի ունեցել: Տուժածներ չկան։-0-