Հայ պատգամավորներն ընտրել են խորհրդարանական երկու մշտական հանձնաժողովների ղեկավարներին

08.06.2009, 19:15
Հայ պատգամավորներն ընտրել են խորհրդարանական երկու մշտական հանձնաժողովների ղեկավարներին
Հայ պատգամավորներն ընտրել են խորհրդարանական երկու մշտական հանձնաժողովների ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավորները երկուշաբթի գաղտնի քվեարկությամբ ընտրեցին խորհրդարանական երկու մշտական հանձնաժողովների ղեկավարներին՝ եվրոինտեգրման և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հարցերի։

Եվրոինտեգրման հանձնաժողովի ղեկավար դարձավ «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, որի օգտին քվեարկեցին ներկա 95 խորհրդարանականներից 91-ը։

Մինչ այդ Զոհրաբյանը գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն էր։ Եվրոինտեգրման հանձնաժողովի ղեկավարի պաշտոնին նա փոխարինեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ավետ Ադոնցին, որին մայիսին վերջին նշանակել են Բելգիայում Հայաստանի դեսպան։

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի գլխավորեց ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը:

Հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը թափուր է այն բանից հետո, երբ հանձնաժողովի ղեկավար, Դաշնակցություն խմբակցության անդամ Արթուր Աղաբեկյանը հրաժարական տվեց։ Ինքը՝ Հրայր Կարապետյանը, լքեց փոխխոսնակի պաշտոնը ապրիլի 27-ին Դաշնակցության՝ կոալիցիայից դուրս գալուց հետո։ Կարապետյանի օգտին ձայն տվեց քվեարկությանը մասնակցած 95 պատգամավորից 91-ը:--0--