ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակը կդառնա պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար

08.06.2009, 17:01
ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակը կդառնա պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար
ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակը կդառնա պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը կդառնա պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար։

Հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը թափուր է այն բանից հետո, երբ հանձնաժողովի ղեկավար, Դաշնակցություն խմբակցության անդամ Արթուր Աղաբեկյանը հրաժարական տվեց։ Ինքը՝ Հրայր Կարապետյանը, լքեց փոխխոսնակի պաշտոնը ապրիլի 27-ին Դաշնակցության՝ կոալիցիայից դուրս գալուց հետո։

Հրայր Կարապետյանի թեկնածությունը հանձաժողովի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կողմից։

Նա նշեց, որ Կարապետյանն ունի տվյալ հանձնաժողովի ղեկավարման փորձ, քանի որ ղեկավարել է այն նախորդ նստաշրջանի ժամանակ։ Խմբակցության ղեկավարը նշեց, որ Կարապետյանը ներկայացրել է ՀՀ խորհրդարանը ԱՊՀ, ՀԱՊԿ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովներում, մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ աշխատանքներին։

Ինքը՝ Կարապետյանը, լինելով մի քանի օրինագծերի, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարի օրինագծի հեղինակ, հավաստիացրեց, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ընտրվելու դեպքում, կշարունակի նախորդ նախագահների սկսած ավանդույթները, իսկ հանձնաժողովը կշարունակի աշխատանքը ՀՀ օրենսդրության և ԱԺ կանոնակարգի պահանջներին համապատասխան։

Կարապետյանին ընտրելու քվեարկությունը տեղի կունենա տեղական ժամանակով 16։10-ին և կշարունակվի մեկ ժամ։ -0-