Հայաստանի մարզերից մեկում երկու երեխա գետն է ընկել, նրանց ցուցաբերվել է բուժօգնություն, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
«Հունիսի 4-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Կապանի Ավետիսյան փողոցին հարակից Ողջի գետն են ընկել երկու երեխա, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը», - ասվում է Փրկարար ծառայության տեղեկատվության մեջ։
Դեպքի վայր է մեկնել Կապանից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարների կողմից գետից դուրս են բերել 14-ամյա Գառնիկ Ավետիսյանը և նրա հասակակից Ալբերտ Բաղդասարյանը։
Ավետիսյանը տեղափոխվել է Կապանի հիվանդանոց, իսկ Բաղդասարյանը, տեղում ստանալով առաջին բուժօգնություն, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:
Ըստ բժիշկների`Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է։-0-