Երևանյան տներից մեկի խորդանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել

04.06.2009, 12:05
Երևանյան տներից մեկի խորդանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել

Երևանյան տներից մեկի խորդանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժել է տանտերը՝ ստանալով դեմքի այրվածքներ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ին առընթեր Փրկարար ծառայությունից։ Բժիշկները տուժածին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որի ջանքերով հրդեհը մեկուսացվել է, իսկ այնուհետև՝ մարվել։ Այրվել է տան խորդանոցը` 40 քմ մակերեսով:

Նույն օրը հրդեհ է բռնկվել է Երևանի մեկ այլ մասում, ինչի հետևանքով 50 քմ մակերեսով խոտ է այրվել։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Կես ժամ անց հրդեհը մարվել է։-0-