431.27
5.71
396.02
+1
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԳ նախարարը վտանգավոր է համարում ղարաբաղյան խնդրին կրոնական բնույթ հաղորդելու փորձերը

12:57
02 Հունիսի 2009

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վտանգավոր է համարում ղարաբաղյան խնդրին կրոնական բնույթ հաղորդելու և Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ-պետությունների կրոնական զգացմունքների վրա շահարկելու Ադրբեջանի փորձերը։

Այս մասին Նալբանդյանն ասաց երեքշաբթի Երևանում իր սիրիացի գործընկեր Վալիդ Մուալեմի հետ մամուլի ասուլիսի ընթացքում՝ մեկնաբանելով մայիսի վերջին Դամասկոսում կայացած Կազմակերպության ԱԳ նախարարների 36-րդ կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախաձեռնությամբ հակահայկական բանաձևի ընդունումը։

«Ղարաբաղյան խնդրին կրոնական բնույթ հաղորդելու վտանգավոր փորձերը հանգեցրեցին այդ փաստաթղթերի ընդունման, որոնք չեն կարող աջակցել ղարաբաղյան խնդրի լուծմանն ու տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը և ակնհայտ վնաս են հասցնում ընթացող բանակցություններին», - ասաց Նալբանդյանը։

Նրա խոսքերով, այդ փաստաթղթերը ընդունվել են խեղաթյուրված տեղեկատվության հիման վրա։ «Այդ փաստաթղթերը խեղաթյուրում են խնդրի և ընթացող բանակցությունների էությունը», - ընդգծեց նախարարը։

Ըստ Նալբանդյանի, հայ ժողովուրդը համերաշխության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում մահմեդական ժողովուրդների հետ համատեղ բնակվելու բազմադարյա ավանդույթ ունի։

«Այս ամենի լավագույն օրինակներից է Հայաստանի հարաբերությունները Սիրիայի և սիրիացի ժողովրդի հետ», - նշեց Նալբանդյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:10
01 Փետրվարի 2023
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը
Հաստատվել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը կազմակերպելու ռուսական կողմի պատրաստակամությունը
22:28
31 Հունվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
14:53
27 Հունվարի 2023
Թուրքիան ճնշում կգործադրի Հայաստանի վրա Ադրբեջանի միջոցով. Սաֆրաստյանը` «Զանգեզուրի միջանցքի» մասին
Նա դրական արձագանքեց այն հարցին, թե կարող է այս ամենը հանգեցնել նոր ռազմական էսկալացիայի, եթե Ադրբեջանը թույլտվություն ստանա Թուրքիայի կողմից
21:10
23 Հունվարի 2023
Բլինքենը կոչ է արել Ալիևին բացել Լաչինի միջանցքն առևտրային երթևեկության համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Ալիևին բացել Լաչինի միջանցքն առևտրային երթևեկության համար
11:53
23 Հունվարի 2023
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է, անհրաժեշտ են հրատապ լուծումներ». ԵՄ հատուկ ներկայացուցիչը գալիս է Երևան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ  է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել
14:51
19 Հունվարի 2023
Արցախի ներկայացուցիչները կհրավիրվեն Կանադայի խորհրդարան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով քննարկմանը մասնակցելու համար
Արցախի ներկայացուցիչները կհրավիրվեն Կանադայի խորհրդարան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով քննարկմանը մասնակցելու համար
14:06
13 Հունվարի 2023
Ինչու՞ Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ. Ֆրանսիայի ԱԺ նախագահն արձագանքել է
Ֆրանսիայի ԱԺ խոսնակը պատասխանել է այն հարցին, թե ինչու Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ
11:18
13 Հունվարի 2023
Հայաստա՞նն է փակել Լաչինի միջանցքը, Հայաստանը ինչի՞ հաշվին վարի այդ բանակցությունները. Ալեն Սիմոնյան
Արցախի ժողովրդին պատանդ պահելով՝ փորձ կարող է արվել Հայաստանից կտորներ վերցնել,  դրա համար Հայաստանը չպետք է գնա դրան։ Արցախի իշխանությունները ինքնուրույն են բանակցում, ասել է Սիմոնյանը
15:33
12 Հունվարի 2023
ՌԴ ԱԳՆ. «Ռուսական խաղաղապահների դեմ սադրանքները կարող են վնասել հայ–ադրբեջանական կարգավորմանը»
ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ ռուսական խաղաղապահների դեմ սադրանքները կարող են վնասել հայ–ադրբեջանական կարգավորմանը
14:58
12 Հունվարի 2023
Երևանը լավ հնարավորություն է բաց թողել` Մոսկվայում դեկտեմբերի 23–ին Բաքվի հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար. Զախարովա
Զախարովան այսօր հայտարարեց, որ Երևանը լավ հնարավորություն է բաց թողել` Մոսկվայում դեկտեմբերի 23–ին Բաքվի հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար
13:56
10 Հունվարի 2023
ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում սպառնալիքնե՞ր է ստեղծում Հայաստանի անվտանգության համար. Փաշինյանը մեկնաբանել է
Փաշինյանն անդրադարձել է այն թեզին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար
13:22
10 Հունվարի 2023
ՀՀ–ում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում. Փաշինյան
Փաշինյանն ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք Հայաստանում նման զորավարժություններ անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում