«ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը հերքել է լուրերն այն մասին, թե ընկերության Գյումրիի մասնաճյուղի աշխատակիցներն իբրև թե ժամանել են Երևան՝ քվեարկությանը մասնակցելու համար։
Երևանում մայիսի 31-ին անցակցվում են Ավագանու խորհրդի ընտրություններ, որոնց կարող է մասնակցել 771,5 հազ. ընտրող։
«Լուրերն այն մասին, թե ընկերության Գյումրիի ստորաբաժանման աշխատակիցները բերվել են Երևան՝ քվեարկությանը մասնակցելու համար, չեն համապատասխանում իրականությանը», - ասվում է կիրակի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հայտարարության մեջ։
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ահազանգում է Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների բազմաթիվ ընտրախախտումների, մասնավորապես, բաց քվեարկության, քվեաթերթիկների լցոնման և այլ մարդկանց փոխարեն քվեարկության դեպքերի մասին։
Երևանում մայիսի 31-ին անցկացվում են Ավագանու խորհրդի ընտրություններ, որոնք կկարողանա մասնակցել 771,5 հազար մարդ:
11։00-ի դրությամբ Երևան Ավագանու խորհրդի ընտրություններին քվեարկել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 11,72 տոկոսը։
Ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։ --0—