Երկու հայ բռնցքամարտիկները աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել

27.05.2009, 18:47
Երկու հայ բռնցքամարտիկները աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել
Երկու հայ բռնցքամարտիկները աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել

Երկու հայ բռնցքամարտիկները Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել: 46 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը 13:1 հաշվով հաղթել է Ջանի Գարսիային, իսկ 80 կգ բարձր քաշային կարգում Գոռ Մարգարյանը 15:2 հաշվով հաղթել է Ղազախստանը ներկայացնող Արտյոմ Վասիլևին:

Հավաքականի հաղթական երթից ետ է մնացել Սամվել Ոսկանյանը (75 կգ), ով 3:6 հաշվով զիջել է Ռուսաստանը ներկայացնող Իդրիս Շահմանովին:

Հարկ է նշել, որ փայլուն կերպով հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականը, որը դեռ ոչ մի ներկայացուցչի չի կորցրել քառորդ եզրափակիչներում:

12 ռուս բռնցքամարտիկներից հինգն արդեն դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ Մագոմեդ Ջաբրաիլովը (46 կգ), Հուսեյն Բայսանգարովը (48 կգ), Սերգեյ Սաբիլինսկին (50 կգ), Իդրիս Շահմանովը (75 կգ) և Հասան Գիմբատովը (80 կգ):

Երեկոյան անցկացվող մարտերում 5 հայ բռնցքամարտիկ կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար: Նրանց թվում են թուրք բռնցքամարտիկների հետ մրցող Հայկ Խաչատրյանը (70 կգ) և Ալեքսան Նազարյանը (80 կգ):

Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունն անցկացվում է Երևանում, մայիսի 23-ից 30-ը։

Աշխարհի առաջնությանը մասնակցում են Ալժիրը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Չինաստանը, Թայվանը, Կիպրոսը, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը, Անգլիան, Էկվադորը, Ֆինլանդիան, Գերմանիան, Հունաստանը, Վրաստանը, Հունգարիան, Հնդկաստանը, Իրանը, Իռլանդիան, Իսրայելը, Ղազախստանը, Ղրղզստանը, Կորեան, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Մարոկկոն, Լեհաստանը, Պուերտո-Ռիկոն, Խորվաթիան, Ռումինիան, Ռուսաստանը, Շվեդիան, Թայլանդը, Թուրքիան, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Սերբիան և Հայաստանը ներկայացնող մարզիկները։ -0-