Լույս է տեսել Բրազիլիայի մասին հայալեզու առաջին տեղեկատուն, երկուշաբթի Երևանում հայտնեց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռենատե Ստիլեն բրազիլական գրականության դասական Մաշադու դե Ասիզի ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսի ժամանակ։
Դեսպանի խոսքերով, «Սա Բրազիլիան է» տեղեկատուն նախատեսված է ՀՀ կրթական հաստատությունների համար։ «Հայ ուսանողները և ընթերցասեր հասարակությունը կարող են մայրենի լեզվով ծանոթանալ բրազիլական մշակույթին»,- ասաց դիվանագետը։
Իր հերթին, ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ Բրազիլիան ոչ միայն հայտնի է իր դիմակահանդեսներով, այլև լուրջ մշակույթ ունի և այն Հայաստանում լիովին ներկայացված չէ։
Հրատարակությունում պատմվում է Բրազիլիայի տարածքի ու բնակչության, պատմության, աշխարագրության ու մշակույթի, ինչպես նաև բրազիլահայերի մասին։-0-