«Հակամարտությունների աշխարհը» հայ-ադրբեջանական ծրագրի շնորհանդեսը կանցկացվի Երևանում

25.05.2009, 13:59
«Հակամարտությունների աշխարհը» հայ-ադրբեջանական ծրագրի շնորհանդեսը կանցկացվի Երևանում
«Հակամարտությունների աշխարհը» հայ-ադրբեջանական ծրագրի շնորհանդեսը կանցկացվի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հակամարտությունների աշխարհը» հայ-ադրբեջանական համատեղ ծրագրի շնորհանդեսը կանցկացվի Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Ինտերնյուս» կազմակերպությունից։

«Ծրագիրն իրականացրել է «Ինտերնյուս Հայաստանն» իր ադրբեջանական գործընկերների հետ՝ Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

Ծրագրի շրջանակում երկու երկրների լրագրողները, ռեժիսորները և օպերատորները միասին նկարահանել են հեռուստատեսային վավերագրական ֆիլմեր եվրոպական երկրների 6 տարբեր հակամարտությունների մասին։

Ֆիլմերում ներկայացվում են հակամարտությունների ծագումն ու զարգացումը, մարդկային ողբերգություններն ու պետական շահերը, պատմական դասերն ու հնարավոր լուծումները։

Միջոցառման ընթացքում հեղինակները կներկայացնեն իրենց ֆիլմերը։ Վերջում կցուցադրվի «Հաջողության կղզիները» ֆիլմը Ալանդյան կղզիների մասին։ -0-