ՀՀ ԱԺ խոսնակը չի բացառում 2008 թ.-ի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվածների նկատմամբ համաներում հայտարարելու հնարավորությունը

22.05.2009, 18:46
ՀՀ ԱԺ խոսնակը չի բացառում 2008 թ.-ի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվածների նկատմամբ համաներում հայտարարելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը չի բացառում 2008 թ.-ի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվածների նկատմամբ համաներում հայտարարելու հնարավորությունը, ասվում է ուրբաթ խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանի տարածած հաղորդագրության մեջ։

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200-ը։

 «Լրագրողների հետ զրուցելիս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառել համաներման հնարավորությունը` հայտնելով իր բարի ցանկությունը: Նշենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ Հանրապետության նախագահին է վերապահված նման առաջարկությամբ հանդես գալու իրավունքը, որից հետո միայն Ազգային ժողովն այն պետք է հայտարարի»,- պարզաբանեց մամուլի քարտուղարը:-0-