ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է Բուխարեստում Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդի (ԵՀԽ) կողմից կազմակերպված «Եկեղեցիների դիակոնիկ աշխատանքը. նվաճումներ, խնդիրներ, մտահոգություններ» թեմայով համաժողովին:
Ինչպես ուրբաթ «նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Եկեղեցին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ներկայացնում էր Հայաստանյան Բարեգործական Կլոր Սեղան հիմնադրամի տնօրեն պրն. Կարեն Նազարյանը, ով հանդես եկավ «Սոցիալական դիակոնիան Հայ Առաքելական Եկեղեցում» զեկույցով:
Ավելի քան քսան երկրի ներկայացուցիչները քննարկեցին դիակոնիկ աշխատանքի ներկան եւ ապագա հեռանկարները, ԵՀԽ դերը դիակոնիկ ծառայութան հետագա զարգացման և բարելավման գործում, լսվեցին սոցիալական դիակոնիկ ծառայության տարբեր ոլորտներին առընչվող մի շարք ելույթներ:
Համաժողովի մասնակիցներին ընդունեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու պետ՝ Նորին Սրբություն Դանիել Ա Պատրիարքը:-0-