+19
Եղանակը Երևանում
Հայ

Նախօրեին Երևանի «Նաիրիտ-2» քիմգործարանում տեղի ունեցած հրդեհի մասին ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել միանգամից վեց մարտական հաշվարկ

12:26
22 Մայիսի 2009

Նախօրեին Երևանի «Նաիրիտ-2» քիմգործարանում տեղի ունեցած հրդեհի մասին ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել միանգամից վեց մարտական հաշվարկ, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից։

«Մայիսի 21-ին, ժամը 18.08-ին «Նաիրիտ» ՓԲԸ-ի հրշեջ-փրկարար ջոկատից տեղեկություն է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի տարածքում: Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, ինչպես նաև փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը», - տեղեկացրեցին Փրկարար ծառայությունից։

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ոստիկանության և Երևան քաղաքի «1-03» ծառայության հերթապահները:

«Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարների կողմից հրդեհի վայրում իրականացվել են հովացման աշխատանքներ», - ասվում է տեղեկատվության մեջ։

Փրկարարների տեղեկատվությամբ՝ պոլիէթիլենի արտադրամասում այրվել են պոլիէթիլենային իրեր` 36 քմ մակերեսով։

2001թ. «Նաիրիտ» ոչ կառավարական կազմակերպությունից առանձացվեցին քլորոպենային կաուչուկի արտադրության համար անհրաժեշտ ուժեր, որոնց հիման վրա ստեղծվեց պարտքերից ազատված ձեռնարկությունը՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն: ՓԲԸ-ն զբաղվում է քիմիական տեխնոլոգիաների մշակմամբ, քիմիական նյութերի արտադրության նախագծերի ներդրմամբ, մետաղագործության ոլորտի հետազոտություններով:

Մայիսի 14-ին «Նաիրիտ-2» ՓԲԸ –ից ոչ հեռու գտնվող «Նաիրիտ» քիմգործարանում տեղի ունեցած պայթյունից առաջացած հրդեհի հետևանքով մահացել էր գործարանի չորս աշխատակից, ինչպես նաև վիրավորվել Փրկարար ծառայության 17 աշխատակից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը