ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նոր Նորքի 2-րդ զանգվածի շատրվանների մոտ հայտնաբերվել է 59-ամյա Արամ Մնացականյանի դիակը, տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրից։
«Դիակը հայտնաբերվել է մայիսի 20-ի վաղ առավոտյան, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է դիակը՝ գոտկատեղի և ձախ ազդրի մասերում բազմաթիվ ծակած-կտրած վերքերի հետքերով»,- ասվում է հաղորդագրությունում։
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: -0-