ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Ուզբեկստան

21.05.2009, 13:31
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Ուզբեկստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մայիսի 21-22-ը աշխատանքային այցով կմեկնի Ուզբեկստան, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի հայաստանյան ազգային ներկայացուցչությունից։

«Դա ծրագրային այց է, որն անցկացվում է 2009 թ.-ի հունիսին նախատեսված Կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում և այս տարվա փետրվարին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի որոշումների իրագործմանն ուղղված միջոցառումները, Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման հարցերը քննարկելու համար», - տեղեկացրել է Բորդյուժան Տաշկենտ մեկնելուց առաջ։

Այցի ընթացքում նախատեսված են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, ինչպես նաև հանրապետության արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների հետ։

Ուզբեկստան այցով շարունակվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի աշխատանքային այցերի շարքը՝ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման շրջանակներում։

Վերջին մեկուկես ամսվա ընթացքում Բորդյուժան արդեն այցելել է Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան և Բելառուս, որտեղ հանդիպել է պետությունների բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հետ։-0-