ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպությունը, որը Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին սատարում է ՀԱԿ-ին, խաղաղ նախընտրական պայքարի կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, այս մասին երեքշաբթի հանրահավաքի ժամանակ հայտարարեց կազմակերպության նախագահ Գայանե Մարտիրոսյանը։
«ՀԱԿ-ը բազմիցս հայտարարել է Հայաստանում սահմանադրական կարգ սահմանելու և ժողովրդավարական պետություն ստեղծելու իր նպատակի մասին՝ ղեկավարվելով բացառապես օրինական մեթոդներով»,- հայտարարեց նա։
Մարտիրոսյանի խոսքերով՝ իրենք մտահոգված են երկու իշխանական կուսակցությունների՝ ՀԿԿ-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի միջև տարաձայնություններով։
Հայկական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նախօրեին երեկոյան ՀՀԿ և ԲՀԿ նախընտրական շտաբերի ակտիվների միջև տեղի է ունեցել հերթական բախումը, սակայն կուսակցություններում այս տեղեկատվությունը չեն հաստատում։
Նա ընդգծեց, որ նախընտրական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակներից։
Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը: -0--