422.28
5.02
388.48
-1
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ անվանի հայ բարերարի հուշ-երեկոն

19:16
19 Մայիսի 2009

Երեքշաբթի Հայաստանի ազգային հերոսների օրերի շրջանակներում ԵՊՀ-ում տեղի ունեցավ անվանի հայ բարերար  Ալեք Մանուկյանի հուշ-երեկոն։

Միջոցառման կազմակերպիչներն են Սփյուռքի նախարարությունն ու ԵՊՀ-ն։

«Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում՝ Խորհրդային միության տարիներին, «բարեգործություն» բառը դուրս էր մղված մեր առօրյայից։ «Բարեգործություն» հասկացությունն անհետացել էր մեր մտքից, բայց կարծում եմ, որ այն երբեք չի անհետացել մեր ժողովրդի սրտից»- միջոցառման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։  
 
Նրա խոսքերով՝ Ալեք Մանուկյանը, լինելով հայրենասեր, նաև մտածող էր, և նրա բարեգործությունն ուղղված էր կրթության, գիտության և մշակույթի զարգացմանը:

Իր հերթին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ 2009 թ.-ը սփյուռքի նախարարությունը նվիրում է ազգային հերոս Ալեք Մանուկյանին, ինչպես նաև հայտնի գործիչներին։ 

«Կարծում եմ, որ ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում նման միջոցառումները շատ պետք է լինեն։ Նման միջոցառումները դաստիարակում են երիտասարդ սերնդին»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքերով՝ Ալեք Մանուկյանը ԱՄՆ ամենահայտնի հայերից մեկն է, որի հետ հաշվի էին նստում նաև ամերիկյան իշխանությունները, նա ամենուրեք թողել է իր հետքը։

Անվանի հայ գործարար ու մարդասեր Ալեք Մանուկյանը ծնվել է 1901 թ.-ին Զմյուռնիա (Իզմիր, Թուրքիա) քաղաքում։ 1953 թ.-ին ընտրվել է Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) միջազգային նախագահ ու զբաղեցրել այդ պաշտոնը ավելի քան 30 տարի։ 1989 թ.-ին նրան ընտրել են AGBU պատվավոր, ցմահ նախագահ, և նրա գործը շարունակել է դուստրը՝ Լուիզ Մանուկյանը։    

Ալեք Մանուկյանը կանոնավոր կերպով ֆինանսավորել է հայկական ուսումնական ծրագրերը ԱՄՆ բազմաթիվ համալսարաններում։  

Իր ողջ կյանքի ընթացքում Մանուկյանը շուրջ 90 մլն. ԱՄՆ դոլար է ներդրել բազմաթիվ բարեգործական, կրոնական, մշակութային ու կրթական կազմակերպություններում։

Բարեգործական գործունեության համար Մանուկյանին բազմաթիվ հայկական ու միջազգային մրցանակներ ու շքանշաններ են շնորհվել։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:12
31 Մարտի 2023
ՀԱՊԿ–ում հայտարարել են հայ–ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում իրավիճակի ապակայունացման ռիսկերի մասին
Պահպանվում են Լեռնային Ղարաբաղում և հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկեր
15:58
29 Մարտի 2023
Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է, միևնույն ժամանակ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. ՎԻԴԵՈ
09:54
28 Մարտի 2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
19:55
27 Մարտի 2023
Ռուսաստանն անընդունելի է համարում ՄՔԴ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը. ՌԴ ԱԳՆ աղբյուր
Հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար «չափազանց բացասական» հետևանքների մասին
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ