+14
Եղանակը Երևանում
Հայ

Անվանի հայ ցեղասպանագետն ու թուրք գիտնականը 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության մասին նոր գիրք են ստեղծում

16:30
19 Մայիսի 2009

Ականավոր հայ ցեղասպանագետ, ակադեմիկոս Վահագն Դադրյանն ու թուրք գիտնական Թաներ Ակչամը աշխատանք են տանում 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության վերլուծությանը նվիրված նոր գրքի ուղղությամբ, այս մասին երեքշաբթի ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Դադրյանը։ 

«Ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի վերլուծությանը նվիրված իմ աշխատանքներից մեկը վերջերս թարգմանվել է թուրքերեն Ստամբուլի պետական համալսարանում։ Դա ոգեշնչել է ինձ ու Թաներ Ակչամին, որը Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող փոքրաթիվ թուրք պատմաբաններից է, գրել իմ գրքի շարունակությունը»,- նշեց գիտնականը։  

Նա ընդգծեց, որ հատկապես կարևոր է անցյալ դարի 20-ական թթ.-ին վերաբերող փաստաթղթերի ուսումնասիրությունը, այսինքն՝ Հայոց ցեղասպանությանը հաջորդած ժամանակահատվածի։ 

Դադրյանի խոսքերով՝ այդ ժամանակահատվածի փաստաթղթերի ուսումնասիրությունը թույլ կտա ապացուցել, որ թուրքական պետությունը ստեղծվել է այնպիսի մարդկանց կողմից, որոնք անմիջական կապ են ունեցել Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման հետ։  

«Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի երկարամյա հերքման պատճառներից մեկն այն է, որ այն ճանաչելու դեպքում ստիպված են նորից գրել Թուրքական պետության պատմությունը՝ ընդունելով, որ դրա ակունքներում Ցեղասպանություն գործած հանցագործներ են կանգնած»,- հայտարարեց ցեղասպանագետը։

Դադրյանը նաև նշեց, որ 20-ականներին հրատարակվող թուրքական թերթերում, Ցեղասպանությունը դատապարտող գիտնականների, պետական պաշտոնյաների և այլ հեղինակավոր մարդկանց շատ հայտարարություններ կան։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների