Գարեգին Բ-ն ազատել է արքեպիսկոպոս Նագգաշյանին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի պարտականություններից

18.05.2009, 19:33
Գարեգին Բ-ն ազատել է արքեպիսկոպոս Նագգաշյանին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի պարտականություններից

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Տ. Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյանն ազատվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի պարտականություններից և կոչվել հանգստի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Նորին Սրբության նույն տնօրինությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական նոր պատվիրակ է նշանակվել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը:-0-