ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստան-Հնդկաստան հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Դիվյաբխ Մանչանդան։
Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Ազգային անվտանգության մամուլի ծառայությունից, զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների խորացումը: Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդի գործունեությունն ու կառուցվածքը:
Կողմերը կարևորել են Հայաստանի և Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհուրդների միջև կապերի հաստատումն ու խորացումը:
Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի: -0-