Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերն ակտիվ կլինի. Կազիմիրով

15.05.2009, 12:56
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերն ակտիվ կլինի. Կազիմիրով
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերն ակտիվ կլինի. Կազիմիրով

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերն ակտիվ կլինի, կարծում է Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար և ԵԱՀԿ Մինկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորում գործում Ռուսաստանի դերն ակտիվ կլինի, միամտություն կլինի առանց Ռուսաստանի մասնակցության այս խնդրի լուծման հույս ունենալ», - ասաց Կազիմիրովը ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ նա նշեց, որ վերջին տարիների պրակտիկան նշում է խնդրի լուծման գործում համաձայնեցված գործողությունների նախընտրությունը։

«Այսօր մենք ունենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիակի միջև փոխըմռնում գտնելու նման հնարավորություն», - նշեց Կազիմիրովը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-