ՀՐԱՏԱՊ. Այրվում է տարածաշրջանի խոշորագույն կաուչուկի հսկան՝ «Նաիրիտ» գործարանը

14.05.2009, 19:11
ՀՐԱՏԱՊ. Այրվում է տարածաշրջանի խոշորագույն կաուչուկի հսկան՝ «Նաիրիտ» գործարանը

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում այրվում է տարածաշրջանի խոշորագույն կաուչուկի հսկան՝ «Նաիրիտ» գործարանը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր փրկարար ծառայության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը։

«Հրդեհը բավականին ուժեղ է և երևում է քաղաքի գրեթե բոլոր կողմերից»,- ասաց Գրիգորյանը։

«Նաիրիտ» գիտաարտարդարական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտարդրողն էր։ «Նաիրիտ» առևտրային անվանումով պոլիքլորոպրենը ձեռնարկությունն արտադրում է 1940 թվականից։ -0-