+14
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղյան հարցի մտահոգիչ իրավիճակը ստեղծվել է Հայաստանի՝ Թուրքիայի նկատմամբ ոչ խելամիտ դիրքորոշման պատճառով. ՀՅԴ

16:48
13 Մայիսի 2009

Ներկայում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ, կարծում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղելավար Վահան Հովհաննիսյանը։

«Այդ իրավիճակը ստեղծվել է Թուրքիայի հետ հարաբերություններում մեր ոչ խելամիտ քաղաքականության հետևանքով։ Չէ որ գաղտնիք չէ, որ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու նախապայամաններից մեկը հենց հայկական շահերը ադրբեջանականին ենթարկելն է և հայկական կողմին զիջումներ ստիպելը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հավաստիացնում են, որ որևէ նախապայման հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար չկա։

«Ես չեմ կասկածում, որ մեր բարձրաստճան պաշտոնյանները հայրենասեր են, սակայն նրանք փակուղի են մտել։ Հարց է առաջանում. եթե չկան թուրքական կողմի նախապայմանները, և  բոլորը պնդում են, որ սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի միջազգային պարտավորությունն է, ապա ինչու՞ նա չի անում դա։ Հավանաբար այն պատճառով, որ, այնուամենայնիվ, Թուրքիան այնպիսի նախապայմաններ է դնում, որոնք գաղտնի ու քողարկված են»,- նշեց խորհրդարանականը։

Ըստ նրա, Թուրքիայի՝ Հայաստանի հետ շփումների վերականգնմանը վերաբերող հարցը որոշակիորեն հստակեցնում է նույնիսկ ոչ թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի վերջին հայտարարւոթյունները և ավելի մեղմ դիրքորոշում ունեցող ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանի հրաժարականը, այլ Թուրքիայի ազգային անվտանգության և ԶՈԻ գլխավոր շտաբի պետի մոտեցումները։

«Թուրքիայի ներքին իրավիճակն այնպիսին է, որ երկրի գլխավոր ուժը բանակն է, և եթե վերոնշյալ պաշտոնյաները խոսում են նախապայմանների առկայության մասին, ապա դրանք կան, և Թուրքիան կփորձի պարտադրել այդ նախապայմանները Հայաստանին»,- կարծում է Հովհաննիսյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը սկսվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ից, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ ժամանեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը համատեղ դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների