Արագածոտնի մարզի մայրուղու մոտ կնոջ դիակ է հայտնաբերվել

12.05.2009, 15:46
Արագածոտնի մարզի մայրուղու մոտ կնոջ դիակ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Արագածոտնի մարզի մայրուղու մոտ նախօրեին կնոջ դիակ է հայտնաբերվել, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տեղեկատվության վարչությունից։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, երկուշաբթի ցերեկը ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Արտաշավան-Ամբերդ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում քարերի մեջ հայտնաբերվել է կնոջ դիակ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնաբերված դին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա: Զոհվածի ինքնությունը պարզվում է:-0-