ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Լոռու մարզում բոտուլիզմի դեպք է գրանցվել, տուժողը ծանր վիճակում է գտնվում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից:
«Մայիսի 7-ին, ժամը 18.10-ին բոտուլիզմի ախտանշաններով Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Մեծ Պառնի գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Էդիկ Նազարյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ տուժածը տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է:-0-