Երևանը հերքում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը

06.05.2009, 17:07

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը հերքել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը, որը տարածել են ադբեջանական ԶԼՄ-ները:

«Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Պրահայում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում ոչ միայն չի նախատեսվում և բնականաբար, տեղի չի ունենալու, այլև բացառվում է»,- Ֆարմանյանի խոսքերը մեջբերեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին կմեկնի Պրահա, որտեղ կմասնակցի և ելույթ կունենա ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Այցի ընթացքում ծրագրված են Սարգսյանի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ:-0-