ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում մի շարք հանդիպումներ կունենա եվրոպական պետությունների ղեկավարների հետ, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին կմեկնի Պրահա, որտեղ կմասնակցի և ելույթ կունենա ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:
«Հաշվի առնելով տարածաշրջանի վերջին գործընթացները՝ Պրահայում տեղի կունենա Սարգսյանի հանդիպումը ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Թուրքական կողմի նախաձեռնությամբ, քննարկվում է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հանդիպման հնարավորությունը»,- ասաց Ղազինյանը:
Նա նշեց նաև, որ երկրի ղեկավարի այցի ժամանակացույցում ներառված են նաև հանդիպումներ Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի և Եվարահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ:
«Հաշվի առնելով այն, որ այցը կարճաժամկետ է, Սարգսյանի ժամանակացույցում ներառված են հանդիպումներ միայն եվրոպական այն երկրների նախագահների հետ, որոնց հետ նախագահն իր ընտրվելուց հետո անձնական հանդիպում չի ունեցել»,- ասաց Ղազինյանը:-0-