ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հակոբյանը հանդիպել է ճանաչողական այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայկական բաժնի ղեկավար Տիգրան Կույումջյանի և պրոֆեսոր, գրող Ժերար Մասյեի հետ։
Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային կապերի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր, ԼՂՀ մշակութային հաստատություններին հատուկ գրականություն տրամադրելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Կույումջյանն ու Մասյեն հայտնել են, որ պատրաստվում են Արցախի մշակույթի, պատմամշակութային հուշարձանների ու բնության մասին գիրք-ալբոմ հրատարակել ֆրանսերեն լեզվով։ -0-