Մեծ ժայռաբեկորի գլորվելու պատճառով Գորիս-Կապան ավտոճանապարհին երթևեկությունը սահմանափակվել է

06.05.2009, 13:19
Մեծ ժայռաբեկորի գլորվելու պատճառով Գորիս-Կապան ավտոճանապարհին երթևեկությունը սահմանափակվել է

Սյունիքի մարզում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին, սողանքի հետևանքով մեծ ժայռաբեկոր է գլորվել ավտոճանապարհին, ինչի պատճառով այն դարձել է միակողմանի երթևեկելի, հաղորդում է ԱԻՆ փրկարար ծառայությունը:

«Մայիսի 5-ին, ժամը 09:20-ին Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում` Քարահունջ գյուղի մերձակայքում, սողանքի հետևանքով մեծ ժայռաբեկոր է գլորվել ավտոճանապարհին, ինչի պատճառով այն դարձել է միակողմանի երթևեկելի»,- հաղորդվում է հաղորդագրության մեջ:

Ժամը 19:00-ին Գորիսի «Ճանշինի» աշխատակիցների ուժերով ժայռաբեկորը մասնատվել է ու հեռացվել ճանապարհից, որից հետո երթևեկությունը վերականգնվել է:--0--