Հայաստանի նախագահը Պրահայում կհանդիպի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ
10:31
06 Մայիսի 2009
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Պրահա, որտեղ կմասնակցի Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում Պրահայում տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ: Չեխիայի մայրաքաղաքում ՀՀ նախագահը աշխատանքային հանդիպումներ կունենա նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի և Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ` վերջիններիս նախաձեռնությամբ», -ասվում է հաղորդագրության մեջ:-0-
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում