+6
Եղանակը Երևանում
Հայ

Եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է. փորձագետ

15:03
05 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունն է, ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը։  

«Եվրաինտեգրումը դիտարկվում է ինչպես Հայաստանի և եվրոպական երկրների երկկողմ կապերի, այնպես էլ Հայաստանի ու եվրատլանտյան 4 կառույցների՝ Եվրախորհուրդ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ և Եվրամիություն, կապերի տեսանկյունից»,- ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։   

Բեքարյանը նշեց, որ ԵՄ-ն տնտեսական հիմքեր ունեցող եվրոպական հիմնական կառույցն է, որն արդեն քաղաքական միավոր է և ուժային կենտրոն։

Այս համատեքստում, նրա խոսքերով, Հայաստանի եվրաինտեգրման համար հիմք է հանդիսանում ԵՄ հետ իր հարաբերությունները։

Բեքարյանը նշեց, որ «Արևելյան գործընկերության» քաղաքականության մեջ, որը եվրաինտեգրման ընդհանուր ծրագրի մի մասն է, ընդգրկված են ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրները, ինչի առնչությամբ էլ Եվրոպայի ազդեցության ոլորտում ընդգրկվելու մրցակցությունն այլ իմաստ է ստանում։

«Այն երկիրը, որն ավելի շատ փորձի օգտագործել Եվրոպայի տրամադրած հնարավորությունները ազգային շահերին, քաղաքացիական հասարակության զարգացմանը ծառայեցնելու համար, ամենաշահավետ իրավիճակում կհայտնվի եվրաինտեգրման առումով»,- ասաց Բեկարյանը։

Իր հերթին, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ 2008թ.-ի օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, թե որքան է Եվրոպային անհրաժեշտ էներգառեսուրսների բազմազանեցումը։

Բացի այդ, նրա խոսքերով, Եվրոպան ինքն է շահագրգռված Հարավային Կովկասի տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների տարածմամբ և տարածաշրջանի տնտեսական ոլորտը եվրոպական չափանիշներին հաղորդակցելով։  

«Արևելյան գործընկերությունը» լեհական-շվեդական նախաձեռնություն է՝ հարևանության քաղաքականության շրջանակներում, որն ուղղված է հետխորհրդային երկրների և ԵՄ-ի միջև հարաբերությունների բարելավմանը։ Ծրագիրը հաստատվել է մարտի 20-ին կայացած Եվրամիության նիստի ժամանակ։ «Արևելյան գործընկերության» սահմանադիր գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 7-ին։

«Արևելյան գործընկերությունը» պետք է ընդգրկի Եվրամիության վեց հարևան երկրներին՝ Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային և Բելառուսին։ Ծրագրի շրջանակներում ԵՄ-ն այդ երկրներին կհատկացնի 600 միլիոն եվրո 2009-2013 թթ.-ին։ Միաժամանակ «Արևելյան գործընկերությունը», ինչպես հարևանության ողջ քաղաքականությունը, չի նախատեսում իր կազմի մեջ մտնող երկրների՝ ԵՄ անդամակցությունը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների