Մայիսի 5-ին Հայաստան կժամանի ՌԴ նախագահի տիկինը

04.05.2009, 20:09
Մայիսի 5-ին Հայաստան կժամանի ՌԴ նախագահի տիկինը

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով մայիսի 5-ին Երևան կժամանի Ռուսաստանի Դաշնության Առաջին տիկին Սվետլանա Մեդվեդևան, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

«Մեդվեդևան Երևան կժամանի դիտելու «Սպարտակ» բալետի պրեմիերան, որի բեմադրությունը տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի առաջին տիկինների բարձր հովանու ներքո»,- ասվում է հաղորդագրությունում։

«Սպարտակ» բալետի բեմադրիչն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, աշխարհահռչակ բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը:-0-