ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայրը՝ Մայքլ Սթոունը, կմասնակցի անվանի հայ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի համերգին, որը հինգշաբթի կանցկացվի Երևանում, հայտնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։
Սթոունը համերգի ժամանակ հանդես կգա բանաստեղծական իմպրովիզացիաներով։ Երկու տարի առաջ Ֆլորա Մարտիրոսյանն ու Մայքլ Սթոունը մասնակցել են մի նախագծի Լոս-Անջելեսի «Ալեքս» կենտրոնում, որը Հայոց ցեղասպանության ճանաչումը սատարող հզոր ակցիա էր։
Երևանի համերգներին զուգահեռ կկայանա նաև «Կանգ առեք, մարդիկ» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին հայի, թուրքի, ամերիկացու և հույնի աչքերով։
Երևանում սկսվել է ֆիլմի PR-ակցիան։ Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Մայքլ Սթոունը չի բացառել, որ մայիսի վերջին ակցիային կմիանա նաև Շերոն Սթոունը։
Բաց այդ սպասվում է հոլիվուդյան աստղի այցը Երևան։ -0-