Հայաստանի ոստիկանությունը հունիսի 20-ի ընդդիմության հանրահավաքում անկարգություններ թույլ չի տա

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը մտադիր չէ անկարգություններ թույլ տալ հունիսի 20-ին Երևանում ընդդիմության հայտարարած հանրահավաքի ժամանակ, ասաց Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանը։
«Մենք զանգվածային անկարգությունն թույլ չենք տա, և եթե դրանք տեղի ունենան, մենք շատ խիստ մոտեցում ենք ցույց տալու»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Երիցյանը։
Միաժամանակ, նա ավելացրեց, որ քաղաքացիների իրավունքները չեն խախտվի։
Երիցյանի խոսքով, եթե հանրահավաքը տեղի չունենա «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում, այլ մեկ այլ վայրում, ապա «ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի»։
Երևանի քաղաքապետարանը մերժել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայցը հունիսի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին։ Ընդդիմությանը առաջարկվել է միջոցառումն անցկացնել նույն օրը, բայց մեկ այլ վայրում է «Հրազդան» մարզադաշտին հարող հրապարակում։
«Մենք ունենք համապատասխան տեխնիկական միջոցներ, և կարող ենք դրանք գործի դնել, սակայն ժողովրդի և կառավարության միջև բախումները ցանկալի չեն»,- պարզաբանեց նա։
Այս կապակցությամբ, Ոստիկանության պետի տեղակալը նաև նշեց, որ այդ օրը լրացուցիչ ուժերի կարիք չի զգացվի։
Նույն օրը Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող Համազգային շարժման կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հայտնեց, որ հունիսի 20-ին նախատեսված հանրահավաքը տեղի կունենա և դրան կմասնակցեն ընդդիմադիր շարժման բոլոր ղեկավարները։
Միաժամանակ, նա ընդգծեց, որ միջոցառումը կրելու է բացառապես խաղաղ բնույթ։--0—